Ֆրանկոֆոնիայի խաղեր. Գևորգ Մխեյանը՝ ոսկե, Ռազմիկ Սիմոնյանը՝ արծաթե մեդալակիր
Հայաստանի ազատ ոճի ըմբիշներն ավարտել են ելույթները Կինշասայում ընթացող Ֆրանկոֆոնիայի խաղերում: Գևորգ Մխեյանը (70 կգ) եզրափակիչում 4-1 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Մուհամադ Սանգարիևին և դարձել ոսկե մեդալակիր: Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) եզրափակիչում 0-7 հաշվով պարտվել է ընդունող երկրի՝ Կոնգոյի ներկայացուցչին և արժանացել արծաթե մեդալի: Ավելի վաղ Ֆրանկոֆոնիայի խաղերում Հրաչյա Մարգարյանը (65 կգ) նույնպես դարձել էր արծաթե մեդալակիր, ոսկե …
The post Ֆրանկոֆոնիայի խաղեր. Գևորգ Մխեյանը՝ ոսկե, Ռազմիկ Սիմոնյանը՝ արծաթե մեդալակիր appeared first on ԳԱԼԱ.
Հայաստանի ազատ ոճի ըմբիշներն ավարտել են ելույթները Կինշասայում ընթացող Ֆրանկոֆոնիայի խաղերում:
Գևորգ Մխեյանը (70 կգ) եզրափակիչում 4-1 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Մուհամադ Սանգարիևին և դարձել ոսկե մեդալակիր:
Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) եզրափակիչում 0-7 հաշվով պարտվել է ընդունող երկրի՝ Կոնգոյի ներկայացուցչին և արժանացել արծաթե մեդալի:
Ավելի վաղ Ֆրանկոֆոնիայի խաղերում Հրաչյա Մարգարյանը (65 կգ) նույնպես դարձել էր արծաթե մեդալակիր, ոսկե մեդալ էր նվաճել նաև Վրեժ Գևորգյանը (61 կգ), իսկ Առաքել Մովսիսյանը (57 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:
Այսպիսով, հայ ըմբիշները Ֆրանկոֆոնիայի խաղերում նվաճեցին երկուական ոսկե և արծաթե ու մեկ բրոնզե մեդալ:
The post Ֆրանկոֆոնիայի խաղեր. Գևորգ Մխեյանը՝ ոսկե, Ռազմիկ Սիմոնյանը՝ արծաթե մեդալակիր appeared first on ԳԱԼԱ.