«Պաշարված վիճակում բանակցությունը դասական իմաստով կապիտուլյացիայի օրինականացում է…». Գևորգ Դանիելյան
Եթե «արևմուտքում» որոշել են, որ Արցախի հարցը մեկնընդմիշտ փակվել է, և այս պահին հրատապ է արդեն ադրբեջանցի իբր 65 հազար փախստականներով Սյունիքը բնակեցնելով, ավարտին մոտեցնել Հայաստանի սուբյեկտայնությունը՝ ինքնիշխանությունը ոչնչացնելու առաքելությունը, ապա չարաչար սխալվում են: Եթե այդպես է, մենք էլ այս պահին առավել հրատապ ենք համարում Նախիջևանը գոնե 365 հազար հայ փախստականներով վերաբնակեցնելու խնդիրը, հաջորդ կլինի պատմական Արցախի տարածքները և այլն: