Տաթեւիկ Հայրապետյան. «Նրանց կողմից ձերբակալվել է եւս մեկ ՀՀ քաղաքացի»
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է. Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդմամբ՝ այսօր իրենց կողմից ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը, ով իբրև «հայ-ադրբեջանական պետական սահմանի Լաչինի շրջանի Զաբուխ (Աղավնո) գյուղի տարածքով անցնող հատվածում խախտել է պետական սահմանը»: Իմ տպավորությամբ Ադրբեջանն անցել է ահաբեկչության և առևանգումների անթաքույց քաղաքականության