Ադրբեջանը հայտնում է Հայաստանի քաղաքացու ձերբակալման մասին
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է օգոստոսի 1-ին Հայաստանի քաղաքացուն ձերբակալելու մասին:
«Օգոստոսի 1-ին պետական սահմանային ծառայության զինծառայողները ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Ռաշիդ Արամայիսի Բեգլերյանին (ծնված 1962 թ.)»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ քաղաքացին ձերբակալվել է իբր Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին:
The post Ադրբեջանը հայտնում է Հայաստանի քաղաքացու ձերբակալման մասին appeared first on ԳԱԼԱ.