Խարդախները նոր սխեմա են օգտագործում զոհերի Android սարքերին հեռավար հասանելիություն հաստատելու համար
Վերջերս խաբեբաները սկսել են օգտագործել նոր սխեմա՝ զոհերի Android սարքերին հեռավար հասանելիություն հաստատելու համար։ Ինչպես հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը, խարդախները զանգահարում են հեռախոսահամարին և մեսենջերով իբր բանկի տեխնիկական աջակցությունից և համոզում օգտատերերին ներբեռնել իրենց իբր պաշտոնական հավելվածը Google Play-ից: