Չեմպիոնների լիգա. «Սլովանը» պայքարից դուրս թողեց «Զրինսկիին»
Բրատիսլավայի «Սլովանը» նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր: Պատասխան խաղում Սլովակիայի չեմպիոնը 2-2 հաշիվը գրանցեց բոսնիական «Զրինսկիի» հետ, որին հաղթել էր հյուրընկալվելիս (1-0): Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում փոխարինման մտավ 77-րդ րոպեին: Հիշեցնենք, որ Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնը որակավորման առաջին փուլում հաղթահարել էր Հայաստանի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուի» արգելքը (1-0, 2-3, 11մ՝ 4-3): Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ …
The post Չեմպիոնների լիգա. «Սլովանը» պայքարից դուրս թողեց «Զրինսկիին» appeared first on ԳԱԼԱ.
Բրատիսլավայի «Սլովանը» նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր:
Պատասխան խաղում Սլովակիայի չեմպիոնը 2-2 հաշիվը գրանցեց բոսնիական «Զրինսկիի» հետ, որին հաղթել էր հյուրընկալվելիս (1-0):
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում փոխարինման մտավ 77-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնը որակավորման առաջին փուլում հաղթահարել էր Հայաստանի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուի» արգելքը (1-0, 2-3, 11մ՝ 4-3):
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Սլովանը» կմրցի Տիրասպոլի «Շերիֆի» ու Հայֆայի «Մաքաբիի» դիմակայության հաղթողի հետ: «Զրինսկին» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում:
Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում
«Սլովան» (Սլովակիա) — «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա)՝ 2-2 (առաջին հանդիպում՝ 1-0)
Ալեքսանդր Չավրիչ, 5, Շարանի Զուբերու, 66 — Հրվոյե Բարիշիչ, 75, Անտոնիո Իվանչիչ, 90+3
The post Չեմպիոնների լիգա. «Սլովանը» պայքարից դուրս թողեց «Զրինսկիին» appeared first on ԳԱԼԱ.