Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Август
2023

«Ես էլ եմ մինչև գիշերվա ժ.4-ը կանգնել հացի հերթում, բայց հացի խնդիրը մի կողմ դնենք…». Դավիթ Բաբայան

0

Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի Euronews-ին տված հարցազրույցին, մասնավորապես այն հայտարարությանը, թե «Ղարաբաղի հայերը պետք է ընտրեն՝ ապրեն որպես Ադրբեջանի քաղաքացիներ կամ հեռանան»,-նշեց՝ Ալիևը ծաղրում է բոլորին: «Ալիևի հայտարարությունները նոր չեն, վաղուց  է խոսում դրա մասին: Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է: 21-րդ դարում ասել՝ …

The post «Ես էլ եմ մինչև գիշերվա ժ.4-ը կանգնել հացի հերթում, բայց հացի խնդիրը մի կողմ դնենք…». Դավիթ Բաբայան appeared first on ԳԱԼԱ.

Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի Euronews-ին տված հարցազրույցին, մասնավորապես այն հայտարարությանը, թե «Ղարաբաղի հայերը պետք է ընտրեն՝ ապրեն որպես Ադրբեջանի քաղաքացիներ կամ հեռանան»,-նշեց՝ Ալիևը ծաղրում է բոլորին:

«Ալիևի հայտարարությունները նոր չեն, վաղուց  է խոսում դրա մասին: Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է: 21-րդ դարում ասել՝ կամ հանձնվում եք, կամ թողեք գնացեք,  դեպորտացիայի ենթարկվեք, և սա ասել  Euronews-ին, ամբողջ աշխարհով մեկ, նշանակում է ծաղրել  բոլորին… Այդ իրավունքն, իմիջիայլոց, ունի, վաստակել է այդ իրավունքը: Որովհետև իրենց տեսանկյունից ճիշտ աշխատել են, մեզ համար իհարկե վատ է դա, բայց համախմբված, իր եղբայրական Թուրքիայի կամ իր մայր Թուրքիայի հետ միասին աշխատել են իրենց ազգային շահերի շուրջ: Ոչ թե… Ու այսօր ունենք այն, ինչ ունենք»,-ասաց Բաբայանը:

Խսելով Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասին՝ Բաբայանը կրկին հիշեցնում է՝ Ադրբեջանը մեկ հարցի շուրջ է ուզում իրենց հետ խոսել՝ պետականության ապամոնտաժում: Ընդգծում է՝ ելքը Ստեփանակերտում չէ, ելքն ամենուր է…

«Երկխոսության» առաջարկվող ձևաչափն այսպիսին է՝ դուք ոչ երկիր եք, ոչ կողմ եք, ոչինչ եք… ուղղակի ինչ-որ մարդիկ եք, որոնք պետք է խոսեն Ադրբեջանի հետ ոչ ամենևին հավասարը հավասարի հետ սկզբունքով:

Արցախից հետո անցնելու են մնացած տեղերին, այդ թվում նաև Երևանին ու Գյումրիին: Հետևաբար, պետք է հայությունը կողմնորոշվի: Կամ կանգնի և ասի՝ մենք էլ ենք ապամոնտաժում մեր պետականությունը, որովհետև այդ ճակատագիրն է մեզ սպասվելու, եթե Արցախը չլինի:  Այսօր մեր անելիքները պետք է միասնական լինեն…»,-ընդգծեց Բաբայանը:

Հիշյալ դիրքորոշման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հարց էր հնչեցրել, թե ուզում եք մեր պետությունն ու պետականությո՞ւնը մատաղ անենք, ինչին Դավիթ Բաբայանն արձագանքեց.

«Պետությունն առանց Արցախը պահելու ոչ միայն մատաղացու է լինելու, «ֆարշ» է դառնալու, «ֆարշ»… կանայք գիտեն՝ դա ինչ է»:

Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչն ավելացրեց՝ միջազգային խաղացողներից պետք չէ նեղանալ այն դեպքում, երբ Հայաստանը պատրաստ է կամավոր ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում:

«Ի՞նչ է, որևէ մեկը կարողանո՞ւմ է Ադրբեջանին կամ Թուրքիային ստիպել: Ինչո՞ւ է Էրդողանն իր առաջին այցն իրականացնում Հյուսիսային Կիպրոս, դե թող որևէ մեկը վնգստար էլի, գոնե մի հատ խոսք ասեր…

Այո, Արևմուտքն ունի իր շահերը, պետք է հաշվի առնենք: Բայց դա կապ չունի, չի նշանակում, որ ինչ ասում են, պետք է անենք: Իրականությունն այն է, որ եթե դու քո շահերը պաշտպանում ես ատամներով, բոլորը քեզ հաշվի են առնում»:

Արցախում գնալով խորանում է հումանիտար աղետը: Այս հարցում կա մեղադրանք՝ ուղղված Արցախի իշխանություններին, որ բավարար պաշար ժամանակին չի կուտակվել՝ ծանր իրավիճակը մեղմելու ուղղությամբ: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Բաբայանը նշեց.

«Իհարկե շատ ծանր վիճակ է, հասկանալի է, մեր ժողովրդի ցասումն էլ է հասկանալի: Ես էլ եմ մինչև գիշերվա 4-ը կանգնել հացի հերթում: Բայց հիմա բերեք հացի խնդիրը մի կողմ դնենք, բոլոր դառնությունները շարունակելով կիսել, հասկանում ենք, ծանր է: Միգուցե եղել են սխալներ, չի բացառվում: Պետք էր այլ կերպ մոտենալ հարցերին: Բայց այսօր կարևորն այն է, որ այնպես անենք, որ ինքներս չդառնանք ուտելիք՝ թուրքի ձեռքում»:

Արմենուհի Վարդանյան

The post «Ես էլ եմ մինչև գիշերվա ժ.4-ը կանգնել հացի հերթում, բայց հացի խնդիրը մի կողմ դնենք…». Դավիթ Բաբայան appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин: в ТиНАО будет построено 10 детских садов и 11 поликлиник





Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о ключевой роли МСП в экономике страны


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин исключил запрет для самокатчиков ездить по тротуарам в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Антонио Вивальди

По мотивам Вивальди: необычный мультиформатный перфоманс покажут в Екатеринбурге




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии водных видов спорта в Ставрополье

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о спорте и ежедневных здоровых привычках

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге назвала главные стимулы россиян для систематических занятий физкультурой и спортом


ATP

Теннисист Медведев потеряет место в рейтинге ATP



Новости Крыма на Sevpoisk.ru


Новости 24 часа

Новые вызовы и обеспечение технологического суверенитета квалифицированными кадрами обсудили в Москве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России