Մшհվшն ելքով վրաերթ Երևանում. Opel-ը «Հյուսիսային» ավտոկայանի դիմաց վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին
Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հյուսիսային» ավտոկայանի դիմաց, Opel Astra մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկն արձանագրել է հետիոտնի մահը: Պարեկները ստուգել են վարորդի սթափության աստիճանը, նա եղել է սթափ: …
The post Մшհվшն ելքով վրաերթ Երևանում. Opel-ը «Հյուսիսային» ավտոկայանի դիմաց վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին appeared first on ԳԱԼԱ.
Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հյուսիսային» ավտոկայանի դիմաց, Opel Astra մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկն արձանագրել է հետիոտնի մահը: Պարեկները ստուգել են վարորդի սթափության աստիճանը, նա եղել է սթափ:
Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
The post Մшհվшն ելքով վրաերթ Երևանում. Opel-ը «Հյուսիսային» ավտոկայանի դիմաց վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին appeared first on ԳԱԼԱ.