ՀՀ տարբեր մարզերում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ մայրաքաղաքի Հաղթանակ թաղամասում ինքնաձիգ է թողել։ Նշված հասցե են շտապել ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները։ Նրանց հայտնաբերած պարկում «Կալաշնիկովի» ինքնաձիգ կար։ Արդյունավետ էր նաև Արարատի մարզային …
The post ՀՀ տարբեր մարզերում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնել appeared first on ԳԱԼԱ.
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ մայրաքաղաքի Հաղթանակ թաղամասում ինքնաձիգ է թողել։ Նշված հասցե են շտապել ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները։ Նրանց հայտնաբերած պարկում «Կալաշնիկովի» ինքնաձիգ կար։
Արդյունավետ էր նաև Արարատի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Արարատի և Արտաշատի բաժիններում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։ Նոր Խարբերդ գյուղի մի մի բնակիչ էլ Մասիսի բաժին է բերել թմբուկավոր ատրճանակ և ռազմամթերք։ Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Շատվան գյուղի մի բնակիչ էլ Վարդենիս քաղաքում ծառայություն իրականացնող Գեղարքունիքի պարեկներին է ներկայացրել ինքնաձիգի փամփուշտներ։ Օդաճնշիչ հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր ոստիկանության Ապարանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը։ Կապանի բաժնում համայնքային ոստիկանների իրականացրած միջոցառումների շնորհիվ Կապան քաղաքի մի բնակիչ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։
The post ՀՀ տարբեր մարզերում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնել appeared first on ԳԱԼԱ.