Նեյմարը պայմանագրի գերշահավետ առաջարկ է ստացել
Նեյմարը ՊՍԺ-ի ղեկավարությանը հայտնել է ակումբը լքելու և «Բարսելոնա» վերադառնալու իր ցանկության մասին։ Այնուամենայնիվ, բրազիլացին կարիերան շարունակելու այլ տարբերակներ ունի, հայտնում է Footmercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ Նեյմարը Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկից առաջարկ է ստացել` 300-ից 400 միլիոն եվրո աշխատավարձով։
Միաժամանակ, ինչպես հայտնում է RMC Sport-ը, ֆուտբոլիստի ներկայացուցիչները բանակցություններ են վարում «Չելսիի» հետ։ ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է, որ Նեյմարը մնա, բայց բրազիլացին որոշել է հեռանալ: «Բարսելոնա» վերադարձը առաջնահերթ, բայց քիչ հավանական տարբերակ է, քանի որ Չավին չի աջակցում այդ գաղափարին:
ՊՍԺ-ի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև բրազիլական ակումբներից մեկը, սակայն Նեյմարը դեռ չի ցանկանում վերադառնալ հայրենիք։