«ՎԱԶ-2121»-ը բախվել է էլեկտրասյանը, ապա՝ կայանված մեկ այլ «ՎԱԶ-2121»-ի. կա տուժած
Օգոստոսի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա՝ կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2121»-ի 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: