Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Август
2023

Բայրամովը հեռախոսով զրուցել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Կիմի հետ

0
Բայրամովը հեռախոսով զրուցել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի  պաշտոնակատար Կիմի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն օգոստոսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ համագործակցության օրակարգին, Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից բխող հարցերին և տարածաշրջանում տիրող իրավիճակին։

Նախարար Բայրամովն ասել է, թե «Հայաստանը տարբեր պատրվակներով միտումնավոր սրում է իրավիճակը և խոչընդոտում է խաղաղ գործընթացը՝ «շրջափակման» և «մարդասիրական ճգնաժամի» մասին հայտարարություններ տարածելով»։

Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջներն անընդունելի են:

«Հայաստանը դեռ հրաժարվում է ամբողջությամբ դուրս բերել զինված ուժերն ադրբեջանական տարածքից և միջամտում է մեր երկրի ներքին գործերին»,- ասել է նա։

Բայրամովը, ըստ հաղորդագրության, պնդել է, թե «Հայաստանը շարունակում է սադրանքները» դեկտեմբերից փակված Լաչինի սահմանային անցակետի դեմ, «մինչդեռ Ադրբեջանը պայմաններ է ստեղծում Լաչինի միջանցքով երկու ուղղություններով հայ բնակիչների անցման համար»։

Հուլիսի վերջին ադրբեջանցի սահմանապահները Կարմիր խաչի մեքենայից առևանգեցին ու Բաքու տարան Երևան սրտի վիրահատության տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին, այդ դեպքից հետո կազմակերպությունը միայն երեկվանից վերսկսեց տեղաշարժը Հակարիի անցակետով։

Նախարարի խոսքով, «Ադրբեջանն առաջարկել է Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) ապրանքների փոխադրման այլընտրանքային երթուղին, սակայն հայկական կողմը բեռների փոխադրման համար ճանապարհներին խոչընդոտներ է ստեղծում և դրսևորում է այդ ուղիով բեռնափոխադրումների դեմ հակազդեցություն»:

Ըստ Բայրամովի, դա «ևս մեկ անգամ ապացուցում է, որ «շրջափակման» և «մարդասիրական իրավիճակի» մասին հայկական կողմի հայտարարությունները սոսկ քաղաքական շահարկումներ են»։

Արցախի նախագահը Աղդամով հումանիտար օգնության այդ առաջարկը կեղծ այլընտրանք է որակել։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։

Ամերիկացի պաշտոնյայի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարարը։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի:

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական վատթարացումն ինքնին սպառնում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին՝ ընդգծելով առկա մեխանիզմները լավագույնս օգտագործելու և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը:





Губернаторы России
Москва

Собянин: Производство одежды в Москве за последние пять лет выросло в 62 раза





Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге об инвестировании в отечественные цифровые технологии


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр: Порядка 20 новых ЖК передали под заселение по программе реновации с начала года



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Элджей

Члены «Русской общины» хотят отменить концерт Элджея в Новосибирске




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

САРАТОВСКИЕ СОТРУДНИКИ РОСГВАРДИИ ЗАНЯЛИ ПРИЗОВЫЕ МЕСТА НА ЧЕМПИОНАТЕ ПО СПОРТИВНОМУ ОРИЕНТИРОВАНИЮ

Аделина Панина: какие элементы фэншуй должны быть на кухне, чтобы есть и худеть

Спортивные прогнозы на OnlyBet


Карен Хачанов

Теннисист Хачанов отреагировал на возможное отстранение от Олимпиады



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Обломки БПЛА упали на частный дом в Московской области



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России