Երևանյան երթուղիներում այսօրվանից այլևս «գազելներ» չեն լինի. վերջինը վարել է Ավինյանը (տեսանյութ)
Երևանյան երթուղիներում այսօրվանից այլևս «գազելներ» չեն լինի: Միկրոավտոբուսային թիվ 70 երթուղու վերջին գազելը վարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Այս մասին հայնտել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։
Թիվ 70 և 26 երթուղիներն այսուհետ կշահագործվեն «MAN» մակնիշի հարմարավետ ավտոբուսներով՝ 36 համարի ներքո, ուղեգիծը՝ ՀԱԹ-Նոր Նորքի 9-րդ զանգված:
«Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում ընդհանուր առմամբ 363 միկրոավտոբուսային շարժակազմ է փոխարինվել ավտոբուսներով»,- ասված է հաղորդագրության մեջ: