Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Август
2023

Աղդամով ճանապարհը բացելու նախաձեռնությունը միտված է նաև Լաչինի միջանցքի հայեցակարգի ապամոնտաժմանը. ԼՂ ԱԳՆ

0

ԼՂ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին` կապված ռուսական մամուլում տեղ գտած մի հրապարակման հետ: «Ռուսական «Կոմերսանտ» թերթը «Արցախն ընդդեմ Ղարաբաղի» հոդվածում, հղում անելով չներկայացված ոմն զրուցակցի` ռուսական պետական կառույցներից, հայտնել է Աղդամով ճանապարհը բացելու, իսկ այնուհետև Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկության մասին: Ինչպիսի՞ն է Արցախի դիրքորոշումն …

The post Աղդամով ճանապարհը բացելու նախաձեռնությունը միտված է նաև Լաչինի միջանցքի հայեցակարգի ապամոնտաժմանը. ԼՂ ԱԳՆ appeared first on ԳԱԼԱ.

ԼՂ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին` կապված ռուսական մամուլում տեղ գտած մի հրապարակման հետ:

«Ռուսական «Կոմերսանտ» թերթը «Արցախն ընդդեմ Ղարաբաղի» հոդվածում, հղում անելով չներկայացված ոմն զրուցակցի` ռուսական պետական կառույցներից, հայտնել է Աղդամով ճանապարհը բացելու, իսկ այնուհետև Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկության մասին: Ինչպիսի՞ն է Արցախի դիրքորոշումն այդ հարցի շուրջ»,- հարցին ԼՂ ԱԳՆ-ն արձագանքել է.

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով առաջացած սուր հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման հարցում Արցախի Հանրապետությունը միշտ ունեցել և շարունակում է ունենալ հետևողական դիրքորոշում: Այդ դիրքորոշումը հիմնված է ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության վրա, որի 6-րդ կետը հստակ կերպով նախատեսում է Լաչինի միջանցքի գործունեության պարամետրերն ու կանոնակարգը, այնպես էլ՝ միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների վրա:

Այս համատեքստում ցանկացած նախաձեռնություն, որը Լաչինի միջանցքի օգտագործումը, այն էլ ծայրաստիճան սահմանափակ ռեժիմով կապում է այլ հարցերի և այլընտրանքային երթուղիների հետ, այդ թվում նաև՝ Աղդամով, իրականում հանդիսանում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ իր միջազգային պարտավորությունների խախտումն օրինականացնելու և այդ երկրի նախագահի կողմից ստորագրված 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը վերանայելու փորձ:

Ադրբեջանի կողմից համառորեն առաջարկվող նման մոտեցումը կանխամտածված կերպով խախտում է Արցախի ժողովրդի իրավունքներն ու նվաստացնում արժանապատվությունը, ինչպես նաև հակասում է միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերին:

Կրկին ընդգծում ենք, որ այլընտրանքային տրանսպորտային երթուղիների օգտագործման վերաբերյալ առաջարկությունն Ադրբեջանի քաղաքականության մի մասն է՝ ուղղված իր իսկ հրահրած հումանիտար աղետի և սովահարության սպառնալիքի օգտագործմանը որպես զենք և Արցախի ու նրա ժողովրդի բռնի հպատակեցման միջոց:

Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ ադրբեջանական կողմի առաջարկը հանգում է նրան, որպեսզի Լաչինի միջանցքն օգտագործվի բացառապես Հայաստանում բուժում ստանալու կարիք ունեցող մարդկանց բժշկական տարհանման և գուցե, Արցախից Հայաստան ծայրահեղ սահմանափակ ապրանքների տեղափոխան համար՝ Բաքվի համաձայնությունը ստանալուց հետո:

Հրաժարվելով լիովին ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով և առաջարկելով այլընտրանքային երթուղիներ, ադրբեջանական կողմը հետևողականորեն փորձում է կտրել Հայաստանի և Արցախի ժողովրդի միջև գոյություն ունեցող խորը կապերը, նրան զրկել ինքնությունից, ինքնաբավությունից ու զարգանալու հնարավորությունից:

Տվյալ նախաձեռնությունը միտված է նաև Լաչինի միջանցքի հայեցակարգի ապամոնտաժմանը, որը հակամարտության համապարփակ, արդար և արժանապատիվ կարգավորման առանցքային տարրն է:

Ավելորդ չի լինի ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումները չեն նախատեսում Ադրբեջանի որևէ ներկայություն Լաչինի միջանցքում կամ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղությամբ տեղաշարժի սահմանափակում:

Հատկանշական է, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը, գտնվելով Բաքվում, 2023 թվականի փետրվարի 28-ին հաստատել է, որ Լաչինի միջանցքում հսկիչ-անցակետերի տեղադրումը Եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ»:

The post Աղդամով ճանապարհը բացելու նախաձեռնությունը միտված է նաև Լաչինի միջանցքի հայեցակարգի ապամոնտաժմանը. ԼՂ ԱԳՆ appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин исключил запрет для самокатчиков ездить по тротуарам в Москве





Москва

Санкт-Петербург не смог обойти Москву в рейтинге жизни населения


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин исключил запрет для самокатчиков ездить по тротуарам в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Кажетта Ахметжанова

Мистический Тибет: путеводитель по местам силы от Кажетты Ахметжановой




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии спорта в селах Чукотки

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии спорта и повышении его доступности для граждан

Две бронзы выиграли забайкалки на международных соревнованиях по киокусинкай «Moscow Cup 2024»


Людмила Самсонова

Самсонова победила Фернандес и вышла в третий круг турнира в Страсбурге



Новости Крыма на Sevpoisk.ru


Киев

Зеленский пожаловался, что западная помощь опаздывает



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России