Սիդնի Սվինին Spider-Woman-ի դերը կխաղա «Մադամ Վեբ» ֆիլմում
Սիդնի Սվինին հաստատել է, որ Ջուլիա Քարփենթերի / Սարդ-Կնոջ (Spider-Woman) դերը կխաղա Sony-ի «Մադամ Վեբ» (Madame Web) ֆիլմում, որի թողարկումը նախատեսված է 2024 թվականի փետրվարի 16-ին։
Variety-ի հետ զրույցում «Էյֆորիա» սերիալի աստղը հաստատել է տեղեկությունը։
Քարփենթերը կերպար է, որը Մարվելի կոմիքսում դառնում է Սարդ-Կինը, բայց երկրորդն է լինելու որպես այսպիսի հերոսուհի։
«Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի գլխավոր դերակատար Դակոթա Ջոնսոնը մարմնավորելու է Ջեսիքա Դրյուին՝ սարդի ունակություններ ունեցող առաջին կնոջը՝ Մադամ Վեբին։