Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Август
2023

Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 462 մլն ԱՄՆ դոլարի վնաս

0

Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 243-րդ օրվա վիճակագրական տվյալները: «Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,780 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ  15 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 690 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ …

The post Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 462 մլն ԱՄՆ դոլարի վնաս appeared first on ԳԱԼԱ.

Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 243-րդ օրվա վիճակագրական տվյալները:

«Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,780 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ  15 դեպքով։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 690 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, որից հետո որոշակի ընդհատումներով ու լրացուցիչ խոչընդոտներով շարունակվել են և վերջնականապես դադարել հուլիսի 30-ին՝ ԿԽՄԿ կողմից տեղափոխվող բուժառու Վագիֆ Խաչատրյանի առևանգման պատճառով:

Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 224 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (243 օրվա ընթացքում մարդկանց 595,350 -ի փոխարեն՝ 2,667 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 39  ելքի և մուտքի դեպք՝ բացառապես ԿՄԽԿ-ի մեքենաներով:

Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 76 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (243 օրվա ընթացքում 223,560 -ի փոխարեն՝ 2,948 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 7 մուտք և ելք՝ միայն ԿՄԽԿ-ի մեքենաները:

Շուրջ 17 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (243 օրվա ընթացքում մոտ 97,200 տոննայի փոխարեն՝ 5,715 տոննա, որից վերջին 3 օրվա ընթացքում՝ 0 տոննա:

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 176 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 214 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

Շրջափակումից ի վեր 1468 տնտեսավարող սուբյեկտ (ընդհանուրի 34,3 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը։

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 17,000 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը)։ Ցուցանիշը հատկապես վերջին շրջանում արագորեն աճում է։ Շրջափակման հետևանքով լրիվ կամ մասնակի տուժել են տնտեսության բոլոր ոլորտները։

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 462 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 51 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը»,- նշված է տեղեկագրում:

The post Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 462 մլն ԱՄՆ դոլարի վնաս appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

В медорганизациях Москвы работают около 50 тыс. медсестер и медбратьев — Собянин





Москва

Дети из Узбекского землячества Бурятии увидели театр кукол «Ульгэр»: Россия и Культура


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Бато Багдаев

Народная артистка России Людмила Дугарова в главной роли в фильме Монголии




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

"Динамо" обыграло "Балтику", дважды забив в компенсированное время

Гол Чалова с пенальти принес ЦСКА победу над «Зенитом» в матче РПЛ

"Зенит" в Москве обыграл ЦСКА и сравнял счет в серии


Елена Рыбакина

Казахстан узнал еще одну печальную новость после сюрприза Рыбакиной



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Госцирк Бурятии возглавил Тудуп Батуев: Театр и цирк, Культура, Россия



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России