Երևան համայնքը զրկվել է շուրջ 926 մլն դրամ ստանալու հնարավորությունից. Դատախազության հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանի քաղաքապետարանի և «Լոկատոր» ու «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունների կոնսորցիումի միջև 2013 թվականի ապրիլի 4-ին կնքվել է Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագիր: Պայմանագրի շրջանակում 2014 թվականի հուլիսի 10-ին կնքված համաձայնագրով սահմանվել է ավտոկայանատեղերին անմիջապես հարակից տարածքներում տեղադրել վճարումների ընդունման տերմինալներ: Տերմինալների տեղադրման նպատակով, Երևանի քաղաքապետի որոշումների հիման վրա՝ տարբեր վարչական շրջաններում առանձնացվել է 235 հողատարածք, սակայն չեն կանոնակարգվել առանձնացված հողամասերն օգտագործման տրամադրելու կարգն ու պայմանները, չեն կանոնակարգվել նաև դրանց համար վճարումները: