Իրականացնել հայկական նախագիծ
Հայաստանի նման երկրներում հեղափոխությունը (կամ իշխանափոխությունը՝ ինչպես ուզում եք, անվանեք) չի կարող տեղի ունենալ, եթե չեն հասունանում ներքին գործոնները: Ընդդիմադիր շրջանակները, որոնք 2018 թվականի իրադարձությունները բացատրում են զուտ «սորոսական դավադրությամբ», կարծում եմ, սխալվում են: Հասարակությունն այն ժամանակ ներսից եռում էր, եւ Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատն ամեն ինչ արեցին՝ եռման աստիճանը պայթյունի հասցնելու համար: (Ի