103news.com
World News in Armenian
Август
2023

Բանկից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ գումար հափշտակելու համար մեղադրանք է ներկայացվել ևս 8 անձի

0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների  քննության բաժնում ավարտվել է բանկին պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու, փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ևս 8 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետությում գործող առևտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետ Գ.Ղ.-ն, իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, նախօրոք մշակված սխեմաների, որոշ դեպքերում նաև դրանց համակցությամբ կիրառված եղանակներով, 2021 թվականի ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով «Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ աշխատակցի հետ, բանկոմատների լիցքավորման և ապալիցքավորման գործընթացների ժամանակահատվածներում 160 դեպքերով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 1.608.762.000 ՀՀ դրամ կանխիկ գումար:

Բանկի հիշյալ աշխատակցի վերաբերյալ մասը դեռևս 2022թ. հոկտեմբերին անջատվել էր առանձին վարույթում և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էին դատարան:

Իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինս հափշտակությունները միայնակ չի կատարել: Ավելին՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ գործել է կազմակերպված հանցավոր խումբ՝ բաղկացած ինկասատորներից, բանկի այլ աշխատակիցներից, իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցներն օրինականացնելու նպատակով ներգրավել է նաև հարազատ եղբորը և վերջինիս ընկերոջը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված մի քանի տասնյակ հափշտակությունների բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցագործությանը մասնակից ևս ութ անձի ինքնությունը, վերջիններիս կողմից ՀՀ ողջ տարածքում առկա բանկոմատներից յուրաքանչյուրի կողմից հափշտակված գումարի չափը, հափշտակության մեխանիզմները, ինչպես նաև՝ խմբի անդամների, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը, դրվագների քանակը:

Այսպես, «Արմենիա Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ-ի երեք աշխատակիցները, բանկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետի, անվտանգության աշխատակցի և հաճախորդների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի հետ խմբի կազմում, բանկին պատկանող բանկոմատները համապատասխան թղթադրամներով լիցքավորելու և ապալիցքավորելու նպատակով, բանկից բանկոմատի մոտ տեղափոխելու ժամանակահատվածում, իրենց վստահված, բանկոմատների լիցքավորման համար նախատեսված 1000, 5000, 10000 և 20000 անվանական արժեքներով ՀՀ թղթադրամներով լիցքավորված դրամատուփերից 2021 թվականի ապրիլ-նոյեմբեր ժամանակահատվածում յուրացման եղանակով դիտավորությամբ հափշտակել են բանկին պատկանող առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար՝ պատճառելով առանձնախես խոշոր չափերով գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում հաստատվել է, որ ինկասատորները հափշտակել են իրենց տիրապետմանը փաստացի հանձնված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.608.762.000 ՀՀ դրամ, որից 35.260.000 ՀՀ դրամ գումարի չափով հափշտակությունների կատարմանը օժանդակել է անվտանգության վարչության ավագ մասնագետը, իսկ բանկոմատի հաշիվը ստուգելու դեպքում հայտնաբերման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 26.020.000 ՀՀ դրամ գումարի հափշտակության դեպքերը թաքցրել է բանկի մասնաճյուղի հաշվեգործառնական բաժնի գլխավոր հաշվապահ-գանձապահը:

Վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հափշտակությունները կատարվել են բանկոմատի համակարգչում մուտքային տվյալների փոփոխման, բանկոմատի լիցքավորման ժամանակ կանխիկ դրամի պակաս մուտքագրման, բանկոմատի ապալիցքավորման ժամանակ կանխիկ դրամի պակաս վերադարձման (դրամարկղ մուտքագրման), բանկոմատի համակարգչում նախնական տվյալների ջնջման և այլ տվյալների մուտքագրման միջոցով, ինչպես նաև առկա են նշված սխեմաներով նկարագրված գործողությունների համակցությամբ դրվագներ:

Այնուհետև, որպեսզի  հափշտակված գումարների հանցավոր ծագումը թաքցնի, Գ.Ղ.-ն իրականացրել է նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի փոխարկում՝ իր ազգականների անվամբ ձեռք բերելով շարժական և անշարժ գույքեր:

Միաժամանակ, վերջինիս եղբայրը, հաստատապես տեղյակ լինելով եղբոր կողմից հանցավոր գործունեության արդյունքում առանձնապես խոշոր չափերով գումարներ ձեռք բերելու մասին, այդ գումարների ծագման աղբյուրը և պատկանելությունը թաքցնելու նպատակով,  իր անվամբ ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով շարժական գույք, իսկ այնուհետև իր ընկերոջ օժանդակությամբ իրականացրել է այդ շարժական գույքի փոխարկում, այն է՝ փողերի լվացում:

Ձեռք բերված փաստերի հիման վրա երեք ինկասատորներին և բանկի տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, բանկի անվտանգության աշխատակցին՝ 44-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, բանկի հաճախորդների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետին՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով, բանկի աշխատակցի եղբորը՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ վերջինիս ընկերոջը՝ 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Ութ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չբացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

The post Բանկից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ գումար հափշտակելու համար մեղադրանք է ներկայացվել ևս 8 անձի appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин: В районе «Южного порта» появится зеленая набережная без автомобилей





Москва

Требования к аварийным душам для правильной установки и использования


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин поздравил Валентину Матвиенко с переизбранием



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Елена Волкова

Тайны королевской семьи: что скрывает нумерологический прогноз для Чарльза III?




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Игорь Ларионов стал новым амбассадором Лошадиной силы

Рискованное ралли: таксист из Петербурга повез пассажирку в аэропорт по встречной

Офицеры Управления Росгвардии по Ивановской области стали призерами Чемпионата Центрального округа


ATP

Александр Зверев снялся с турнира ATP-500 в Пекине



Новости Крыма на Sevpoisk.ru


Мода

Очень модный гардероб для этой осени: примеры образов



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России