Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից, տուրիստական խումբ է եղել
Գյումրի-Երևան ավտոճանապարհին վթարված «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը եղել է մեր տուրիստական ընկերության սպասարկող մեքենան։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Համշեն տուրից»՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից։
Հիշեցնենք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում այս գիշեր ժամը 00։27-ի սահմանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, ինչի հետեւանքով 11 անձ մահացել է, և 6–ը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։