Добавить новость
103news.com
World News in Armenian
Август
2023

ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ կանխելու զանգվածային վայրագությունները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ​​ներկայացուցիչ

0

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հարցազրույց է տվել BBC-ի Newshour ռադիոծրագրին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու դրա հետևանքով այնտեղ օրեցօր վատթարացող մարդասիրական ճգնաժամին, որի հարցով ՀՀ-ն դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու համար:

Ըստ Մարգարյանի՝ Հայաստանը միջազգային հանրությանը նախազգուշացրել է, որ Արցախում տագնապալի իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից կենսաապահովման կարևոր ուղու (Լաչինի միջանցքի) փակումը պայմաններ է ստեղծել մարդածին մարդասիրական աղետի համար:

«Այսօր ուղիղ ութ ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղում շրջափակված հազարավոր ընտանիքներ տառապում են առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդի, վառելիքի և դեղորայքի սուր պակասից: Եվ մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է իրականացնի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պատասխանատվությունը  և համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ կանխելու զանգվածային վայրագությունները Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Մարգարյանը:

Նա հիշեցրել է, որ ոչ միայն Հայաստանն է դիմել Ադրբեջանին՝ ճանապարհը բացելու հարցով, այլև Միջազգային քրեական դատարանն է փետրվարին հրապարակել միջանկյալ միջոց, իսկ հուլիսին վերահաստատել այն, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի  միջանցքով, ինչը Ադրբեջանը մինչև օրս չի իրականացրել: 

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երեք հայտարարություն է արել՝ մեկը դեկտեմբերին, մյուսը՝ փետրվարին և վերջինը՝ օգոստոսի 3-ին՝ կոչ անելով անվերապահորեն իրականացնել միջազգային դատարանի որոշումը՝ վերահաստատելով դրա պարտադիր բնույթը: Շատ միջազգային կազմակերպություններ կոչ են արել Ադրբեջանին կատարել դատարանի որոշումը։ Մենք նաև մեկ ամիս առաջ դիմել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ մասնավորապես խնդրելով հրատապ և արդյունավետ գործողություններ ձեռնարկել ի պատասխան Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և ապահովել Միջազգային քրեական դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռները։ Մինչև հիմա ոչինչ չի արվել։

Նույնիսկ Միջազգային Կարմիր Խաչին է արգելված մուտք գործել այս տարածք: Ցեղասպանության հարցով բազմաթիվ հեղինակավոր գիտնականներ և փորձագետներ գրել են, հայտարարություններ են արել Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հստակ մտադրությունների մասին։ Միջազգային հանրությունը պարտավորություն ունի կանխելու նման հանցագործությունները»,- հայտարարել է Մարգարյանը:

Խոսելով ՄԱԿ-ի ԱԽ-ից Հայաստանի սպասելիքների մասին՝ ներկայացուցիչն ընդգծել է, որ կառույցն իր գործիքակազմում տարբեր միջոցներ ունի: Ըստ նրա՝ ամենահարմարը կլինի բանաձևը, որը  ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակին կլիազորի գնահատող առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և բնակչությանը հասցնել անհրաժեշտ մարդասիրական օգնություն, ինչպես նաև կատարել միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները՝ բացելով Լաչինի միջանցքը։  Նա հիշեցրել է, որ մարդասիրական ուղեբեռն արդեն երկու շաբաթ կանգնած է սահմանին:

Մարգարյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը կապված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ։

«Լեռնային Ղարաբաղի մարդիկ տառապում են, սնունդ չկա, դեղորայքը չի հերիքում, միջազգային հանրության միջամտության խիստ անհրաժեշտություն կա՝ զանգվածային վայրագությունները հիմա կանխելու համար»,- նշել է պաշտոնյան:

Նշենք, որ Հայաստանը հուլիսի 26-ին մոտ 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ։ Օգնությունը դեռ տեղ չի հասել․ բեռնատարներն անցել են հայկական անցակետն ու արդեն երկու շաբաթ է կանգնած են Կոռնիձորում՝ Հակարիի կամրջի սկզբնամասում։ Ադրբեջանը թույլ չի տալիս բեռների մուտքն Արցախ Լաչինի միջանցքով։ Բաքուն Երևանի՝ Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու քայլը սադրանք է որակել, մեղադրելով, թե Երևանը առանց իր հետ համաձայնեցնելու ավտոշարասյուն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ սա «ոտնձգություն» է իր «տարածքային ամբողջականության» հանդեպ։ Բաքուն առաջարկում է օկուպացված Ակնայով (Աղդամով) հումանիտար օգնություն տրամադրել արցախցիներին:

2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։ Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։ Հունիսի 25-ից վերականգնվել է միայն բուժառուների տեղափոխումը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ։


 





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Предоставляем индивидуальный набор услуг





Москва

Вебкам-студия MONTANA в Санкт-Петербурге


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о развитии системы социальной помощи в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Певица

Певица Акула рассекретила пол будущего ребёнка




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Юбилейные медали получат почти 6 тысяч бамовцев

Рюдигер может пропустить матч сборной Германии в ⅛ финала Евро, пишут СМИ

Ростелеком: Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»


WTA

Анна Калинская впервые вошла в топ‑20 рейтинга WTA



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Четверых пострадавших при атаке на Севастополь детей госпитализировали в РДКБ



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России