8 անձի ևս մեղադրանք է ներկայացվել բանկից շուրջ 1.6 մլրդ դրամ գումար հափշտակելու համար. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է բանկին պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու, փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ևս 8 մեղադրյալի մասով նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետ Գ.Ղ.-ն, իրեն վստահված գույքի