Մեծ Սևանում դիտվում է լուծված թթվածնի պարունակության նվազում
Օգոստոսի 7-8-ը հերթական անգամ Սևանա լճում իրականացվել է ջրի որակի մոնիթորինգ։ Դիտարկումներն իրականացվել են լճի ինչպես մակերևութային, այնպես էլ՝ հատակամերձ շերտերում: Համաձայն նախնական արդյունքների. Լուծված թթվածնի կոնցենտրացիան լճի մակերևութային և միջին շերտերում մեծ է 6մգ/լ-ից, ինչը բավարար է կենդանական աշխարհի պահպանման համար (Փոքր Սևանում՝ 6․6-7․6մգ/լ, Մեծ Սևանում՝ 6․7-7․5մգ/լ): Lուծված թթվածնի պարունակության նվազում դիտվում է Մեծ