Սիդնեյի օդանավակայանում մեկ ուղևորի պատճառով չեղարկվել է 32 չվերթ
Malaysia Airlines ավիաընկերության օդանավում գտնվող ուղևորն իր մի նախադասությամբ խուճապ է առաջացրել և ստիպել ինքնաթիռին վայրէջք կատարել Սիդնեյում. տղամարդն ուղևորների վրա բղավել է ու պահանջել, որ նրանք կրկնեն, որ «Ալլահի ստրուկն են»:
Մոհամեդ անունով տղամարդը իրեն անվանել է «Ալլահի ստրուկը», ապա սկսել է պահանջել, որ մյուսներն էլ կրկնեն, որ «Ալլահի ստրուկն են», գրում է dailymail.co.uk-ը:
Նա աստիճանաբար զայրացել է ու, մատնացույց անելով ուղևորներին, պահանջել է.«Կրկնե՛ք»:
Սիդնեյից Կուալա Լումպուր MH122 չվերթի ուղևորներից մեկի պատմելով՝ տղամարդը բացել է ուսապարկը, ձեռքերը դրա մեջ մտցրել ու սպառնացել, որ ներսում վտանգավոր բան կա: Ստեղծված իրավիճակում օդանավը վերադարձել է Սիդնեյ ու վայրէջք կատարել: Ուսապարկի զննության արդյունքում որևէ վտանգավոր իր չի հայտնաբերվել:
45-ամյա կարգազանցը բերման է ենթարկվել:
Սիդնեյի օդանավակայանի խոսնակը նշել է, որ միջադեպի հետևանքով չեղարկվել է 32 չվերթ: