Գիշերը Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
Այս գիշեր Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել, ինչպես հաղորդվում է՝ Կասպից ծովի տարածաշրջանից թևավոր հրթիռների արձակման պատճառով։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ պայթյուններ են որոտացել Դնեպրում ու Զապորոժիեում, Խմելնիցկիում և Լվովում։
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը հայտնել է, որ հրթիռների մի մասը խոցվել է, սակայն եղել են նաև հարվածներ, այդ թվում՝ բնակելի շենքերին։