Թրամփին մեղադրանք է առաջադրվել ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի գործով
ԱՄՆ Ջորջիա նահանգում մեծ ժյուրին մեղադրանք է առաջադրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 2020 թվականի ընտրությունների արդյունքների վրա ազդելու ենթադրյալ փորձի գործով:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է մեղադրական եզրակացության մեջ։
Սպիտակ տան նախկին ղեկավարի դեմ մեղադրանքները ներառում են 13 կետ, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքի խախտում, պետական ծառայողների երդման խախտման հրահրում։
Բացի Թրամփից, մեղադրանքներ են առաջադրվել նաև նրա նախկին փաստաբան Ռուդի Ջուլիանիին և Սպիտակ տան նախկին օգնական ու նախկին աշխատակից Մարկ Մեդոուզին: Ընդհանուր առմամբ այս գործով որպես պատասխանող հանդես է գալիս 19 անձ։
Դատախազ Ֆենի Ուիլիսի խոսքով՝ նրանք պետք է դատարանի առաջ կանգնեն օգոստոսի 25-ից ոչ ուշ: