ՌԴ խաղաղապահ զորակազմից պահանջում ենք անհապաղ ձեռնարկել քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները. Արցախի ԱԳՆ
![ՌԴ խաղաղապահ զորակազմից պահանջում ենք անհապաղ ձեռնարկել քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները. Արցախի ԱԳՆ](http://armedia.am/static/news/s/2023/08/116321.jpg)
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում և խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: