«Դավաճանը հերդ ու մերդ են, համբա՛լ». Խաչատուր Սուքիասյանը տհաճ միջադեպի մեջ ընկավ Հյուսիսային պողոտայում
0
Խաչատուր Սուքիասյանը հորդորեց. «Մանկավարժ եք՝ գնացեք երեխա դաստիարակեք»: Սուքիասյանը ձայնը բարձրացրեց, երբ կինը հակադարձ հարցն ուղղեց՝ իսկ դո՞ւք ինչ պետք է անեք: Նա սկսեց գոռալ. «Ես էլ պետք է տնտեսություն զարգացնեմ, որ քո նմանները աշխատավարձ ստանան: Ուրեմն դուք, երբ որ կդառնաք քաղաքական գործիչ, մտահոգ կլինեք երկրի վարչապետի նման, նոր կխոսեք: Էս 7 ժամ է՝ բղավում եք, ի՞նչ եք ուզում մեզնից»: