Մախաչկալայում ավտոլցակայանում պայթյունից 30 մարդ է զոհվել. երկրում սուգ է հայտարարվել
Մախաչկալայի ավտոլցավորման կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, վիրավորներինը՝ 75-ի: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ «Պատահարի հետևանքով տուժել է 105 մարդ, որոնցից 30-ը զոհվել է», – հայտնել են ԱԻՆ-ում։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ շարունակվում են փլավածքների մաքրումը և փլատակներում տուժածների որոնումները։ Տեղում աշխատում են կինոլոգները։ […]