Լիահույս եմ՝ համատեղ ջանքերով կխորացնենք և կամրապնդենք հայ-կորեական համագործակցությունը․ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:
«Հայաստանը կարևորում է Կորեայի հետ փոխադարձ հարգանքի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կխորացնենք և կամրապնդենք հայ-կորեական համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: