Добавить новость
103news.com
World News in Armenian
Август
2023

Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետի և մի շարք աշխատակիցների կողմից խարդախությամբ հափշտակվել է շուրջ 169 միլիոն ՀՀ դրամ․ նախաքննությունն ավարտվել է

0

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի և մի շարք աշխատակիցների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր՝ 169.343.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետ Ա.Ղ.-ն, լիազորված լինելով կազմակերպելու, ծրագրելու, համակարգելու, ղեկավարելու և վերահսկելու գործակալության ընթացիկ գործունեությունը, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները խարդախության եղանակով հափշտակելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գործակալության, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության Ստեփանավան համայնքի և հարակից բնակավայրերի փոստային բաժանմունքների մի շարք աշխատակիցների հետ:

Համաձայնության շրջանակներում 2013 թվականի հունվարից մինչև 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում, հիշյալ աշխատակիցների միջոցով, շուրջ 300 քաղաքացու ձևականորեն ընդգրկել են անապահովության գնահատման համակարգում՝ առանց վերջիններիս գիտության և պետական նպաստի տվյալ տեսակի համար պահանջվող փաստաթղթերի, դիմում-հայտարարագրի, որից հետո ընտանիքին վերաբերող սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ համակարգում ներառել են նպաստի իրավունք տվող ոչ հավաստի, կեղծ տեղեկություններ:

Արդյունքում, կեղծ հիմքով հիշյալ քաղաքացիների անվամբ նշանակվել է նպաստ, որը յուրաքանչյուր ամիս առաքվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության համապատասխան փոստային բաժանմունքներ:
Այնուհետև, գործակալության վերոնշյալ աշխատակիցները, նպաստի գումարների հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով, «Հայփոստ» ՓԲ ընկերության նշված աշխատակիցներին հրահանգել են վերոհիշյալ ձևական նպաստառուների անվամբ ՀՀ պետական բյուջեից ստացված նպաստի գումարները փոխանցել իրենց:

Պայմանավորվածության համաձայն՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության տվյալ տարածքները սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցները, անձամբ ստանալով ՀՀ պետական բյուջեից նպաստների վճարման համար ստացված գումարները, դրանք փոխանցել են Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության հիշյալ աշխատակիցներին, ովքեր ստացված գումարի 10 տոկոսը տվել են «Հայփոստ» ՓԲ ընկերության տվյալ աշխատակիցներին, իսկ մնացած մասը բաժանել իրենց և գործակալության պետի միջև: Արդյունքում, խաբեության եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 169.343.000 ՀՀ դրամ գումար:

«Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետին և նույն գործակալության 4 նախկին աշխատակցի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով: Գործակալության պետի և աշխատակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, իսկ մյուս երեք աշխատակիցների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նշված 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ։





Губернаторы России
Москва

Собянин обратился к ветеранам Великой Отечественной войны в День памяти и скорби





Москва

«Он карабкался за каждую ниточку»: подросток выпал из окна больницы в Москве и погиб


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин рассказал о масштабной летней программе в «Лужниках»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Анастасия Волочкова

Балерина Анастасия Волочкова рассказала, что спала с Шаляпиным на печи




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В последний день Игр БРИКС в Москве пройдут соревнования по брейкингу и рок-н-роллу

«Лето в Москве»: необычные спортивные занятия проведут для горожан 23 июня

Ежегодную спартакиаду «Комус» провели в Лужниках


WTA

Потапова вышла в полуфинал турнира WTA в Бирмингеме



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России