ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաստատել է երեխաների անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ ՀՔԱՎ-ի կողմից բարձրացված խնդիրը
Համայնքների ղեկավարների և ավագանու որոշումներով չպետք է հրապարակվեն մարդկանց զգայուն անձնական տվյալներ և նման տվյալների հրապարակման համաչափությունն առերևույթ հիմնավորված չէ․ ՀՔԱՎ գրասենյակը տարեսկզբին անդրադարձել էր տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներում երեխաների անձնական տվյալների և մասնավոր կյանքին վերաբերող տեղեկությունների ներառման և հրապարակման խնդիրներին` մասնավորապես ՏԻՄ այն որոշումներում, որոնք վերաբերում են անչափահասների՝ ընտանիքների հետ վերամիավորման հարցին, վերջինիս հիմք ծառայող հանգամանքներին, խնամքի