«Հանկարծ Հայաստանի իշխանությունների մտքով նույնիսկ չանցնի, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում նրանք կարող են մտնել առեւտրի մեջ, մեծ վտանգ կա». Օսկանյանը հորդորում է զանգել իրեն
0
Հիմնական վտանգը ես սրա մեջ եմ տեսնում, ես տեսնում եմ մի այլ զարգացման մեջ: Հավատացեք, Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Արցախը՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու, ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը կամ միջանցքը: Սրանում չկասկածե՛ք, Ադրբեջանը կմտնի նման առեւտրի մեջ: ԱՄՆ-ն, մյուս միջնորդները սրա հետ խնդիր չեն ունենա: