Նաիր Տիկնիզյանի տրանսֆերը «Վերդեր» ձախողման եզրին է
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը Բրեմենի «Վերդեր» ձախողման եզրին է։ 90min.de-ն գրում է, որ գերմանական ակումբն այլևս չի ձեռնարկում 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու քայլեր։ Պատճառը «Լոկոմոտիվի» պահանջած տրանսֆերային գինն է։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բունդեսլիգայի ներկայացուցիչը հայ ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկել է 4 միլիոն եվրո, իսկ «Լոկոմոտիվը» պահանջում է …
The post Նաիր Տիկնիզյանի տրանսֆերը «Վերդեր» ձախողման եզրին է appeared first on ԳԱԼԱ.
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը Բրեմենի «Վերդեր» ձախողման եզրին է։
90min.de-ն գրում է, որ գերմանական ակումբն այլևս չի ձեռնարկում 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու քայլեր։ Պատճառը «Լոկոմոտիվի» պահանջած տրանսֆերային գինն է։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բունդեսլիգայի ներկայացուցիչը հայ ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկել է 4 միլիոն եվրո, իսկ «Լոկոմոտիվը» պահանջում է 5 միլիոն։
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանի մեկնարկում Նաիր Տիկնիզյանը մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է 6 պաշտոնական խաղի ու դարձել 4 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը 2,5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։
The post Նաիր Տիկնիզյանի տրանսֆերը «Վերդեր» ձախողման եզրին է appeared first on ԳԱԼԱ.