Չեմպիոնների լիգա․ «Սլովանը» դուրս մնաց պայքարից
Բրատիսլավայի «Սլովանը» չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի արգելքը։ Պատասխան խաղում Սլովակիայի չեմպիոնը մրցակցի խաղադաշտում 1-3 հաշվով պարտվեց իսրայելական «Մաքաբի Հայֆային», որը հաղթել էր նաև առաջին մրցավեճում։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց ընդմիջմանը։ 21-րդ րոպեին նա ստացավ դեղին քարտ: Որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում «Մաքաբին» խմբային մրցաշարի ուղեգիրը …
The post Չեմպիոնների լիգա․ «Սլովանը» դուրս մնաց պայքարից appeared first on ԳԱԼԱ.
Բրատիսլավայի «Սլովանը» չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի արգելքը։
Պատասխան խաղում Սլովակիայի չեմպիոնը մրցակցի խաղադաշտում 1-3 հաշվով պարտվեց իսրայելական «Մաքաբի Հայֆային», որը հաղթել էր նաև առաջին մրցավեճում։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց ընդմիջմանը։ 21-րդ րոպեին նա ստացավ դեղին քարտ:
Որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում «Մաքաբին» խմբային մրցաշարի ուղեգիրը կվիճարկի շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ։
«Սլովանը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կմրցի «Ռակուվ» (Լեհաստան) – «Արիս Լիմասոլ» (Կիպրոս) դիմակայության պարտվողի հետ։
Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան հանդիպում
«Մաքաբի Հայֆա» (Իսրայել) — «Սլովան» (Սլովակիա)՝ 3-1 (տեսանյութ) (առաջին հանդիպում` 2-1)
Ֆրանցդի Պյերո, 29, Դիա Սաբա, 45+2, Դին Դավիդ, 90+3 — Մարկո Տոլիչ, 85
The post Չեմպիոնների լիգա․ «Սլովանը» դուրս մնաց պայքարից appeared first on ԳԱԼԱ.