ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Նավալնիի ենթադրյալ թունավորման մեջ ներգրավված, ՌԴ ԱԴԾ-ի հետ կապված անձանց նկատմամբ
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հակառուսական սանկցիոն «Մագնիտսկու ցուցակում» է ավելացրել ՌԴ ևս չորս քաղաքացիների, որոնք նախկինում ենթարկվել են ԱՄՆ-ի սահմանափակումներին։ Այս մասին հայտնել է գերտեսչության մամուլի ծառայությունը։
Ըստ Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության «Մագնիտսկու ակտի» համաձայն՝ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվածների թվում են «Անվտանգության դաշնային ծառայության հետ կապված»՝ Ալեքսեյ Ալեքսանդրովը, Կոնստանտին Կուդրյավցևը, Իվան Օսիպովը և Վլադիմիր Պանյաևը։
Նրանք բոլորը նախկինում ենթարկվել են ԱՄՆ-ի սահմանափակումներին՝ կապված զանգվածային ոչնչացման զենքի չտարածման հետ։
ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) անդամները Նավալնիին թունավորելու համար օգտագործել են «Նովիչոկ» նյարդային նյութը։