Հրեաները նացիստական գետոյում հարսանիք էին անում․ ՄԱԿ-ում Բաքվի ցուցադրած նկարները չեն կարող հերքել ԼՂ-ում հումանիտար աղետի փաստը
Օգոստոսի 16-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ դիմումի հիման վրա քննարկվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար իրավիճակը։ Նիստի ընթացքում ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը հերքել է ԼՂ-ում հումանիտար աղետի մասին հայկական կողմի և ԱԽ անդամ մյուս երկրների ներկայացուցիչների արձանագրումները և, որպես ապացույց, իր ելույթի վերջում ԼՂ-ում ծննդյան առիթների, հարսանյաց հանդիսությունների լուսանկարներ