Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Իտալացի Լուչանո Սպալետին ստանձնել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։ Անցած մրցաշրջանում 64-ամյա մասնագետը գլխավորեց «Նապոլին» և թիմին հասցրեց չեմպիոնության, բայց հետո լքեց պաշտոնը ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է «Ռոման», «Ինտերը», իտալական այլ ակումբներ, նաեւ ռուսական …
The post Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի appeared first on ԳԱԼԱ.
Իտալացի Լուչանո Սպալետին ստանձնել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։
Անցած մրցաշրջանում 64-ամյա մասնագետը գլխավորեց «Նապոլին» և թիմին հասցրեց չեմպիոնության, բայց հետո լքեց պաշտոնը ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է «Ռոման», «Ինտերը», իտալական այլ ակումբներ, նաեւ ռուսական «Զենիթը»:
Մինչև այս Իտալիայի հավաքականը գլխավորում էր Ռոբերտո Մանչինին։
The post Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի appeared first on ԳԱԼԱ.