ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիան դադարեցվում է մինչև երկուշաբթի
Կարմիր խաչ միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա անող քաղաքացիները դադարեցնում են այն՝ մինչեւ երկուշաբթի օրը։ Հիշեցնենք՝ քաղաքացիները փակել էին կոմիտեի մուտքը եւ պահանջում էին անհապաղ քայլեր ձեռնարկել օգոստոսի 14-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետեւանքով մահացած Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու համար։ «Հույսեր կան, կարող ենք հասնել …
The post ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիան դադարեցվում է մինչև երկուշաբթի appeared first on ԳԱԼԱ.
Կարմիր խաչ միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա անող քաղաքացիները դադարեցնում են այն՝ մինչեւ երկուշաբթի օրը։
Հիշեցնենք՝ քաղաքացիները փակել էին կոմիտեի մուտքը եւ պահանջում էին անհապաղ քայլեր ձեռնարկել օգոստոսի 14-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետեւանքով մահացած Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու համար։
«Հույսեր կան, կարող ենք հասնել տեղափոխմանը։ Դրական պատասխանի դեպքում մեր շնորհակալությունը կհայտնենք Կարմիր խաչին, իսկ եթե մեզ խաբեն, նորից կշարունակենք մեր պահանջը։ Ընտանիքին անընդհատ խաբում են, ասում են՝ հեսա կտանենք, բայց չեն տանում, սա անընդունելի է։ Ընդամենը 21 տարեկան աղջկա աճյունի մասին է խոսքը, բայց անգամ սա է խոչընդոտվում»,- նշեց ակցիայի մասնակիցը։
Բաքուն թույլ չի տալիս Հելենի մարմինը տեղափոխել Արցախ։ Կարմիր խաչից կոնկրետ չեն նշում՝ ինչ հիմնավորում է բերում Ադրբեջանը։
Նշենք, որ Հելեն Դադայանն Մարտունիի Ճարտար քաղաքից էր։ Արցախի լիակատար շրջափակման հետեւանքով նա ինն ամիս կտրված էր Արցախից։
The post ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիան դադարեցվում է մինչև երկուշաբթի appeared first on ԳԱԼԱ.