Չինաստանի դեսպանը խոսել է ՀՀ, Հնդկաստանի և Իրանի մասնակցությամբ երթուղուն Պեկինի միանալու մասին
Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ ձևավորվող մուլտիմոդալ երթուղուն ՉԺՀ-ի միանալու հնարավորությունը։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Երևանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի հետ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ։ Ավելին, արդեն մշակվել է «առանց կար» միջանցքի իրականացման ճանապարհային քարտեզը։
Չինաստանի դեսպանի խոսքով՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհը դեռ կառուցման փուլում է։ Չինական ընկերությունն իր մասում կառուցել է երեք հատվածից երկուսը։ Խոսքը Թալին-Գյումրի հատվածի մասին է։ Նախատեսվում է այս նախագիծն ամբողջությամբ ավարտել մինչև տարեվերջ։

Ընդ որում, դիվանագետի կարծիքով, դրա համար զգալի աշխատանքն ու ջանքեր են հարկավոր երկու կողմից։