Добавить новость
103news.com
World News in Armenian
Август
2023

Արցախը պետք է կառավարվի Արցախից․ «Այլընտրանքային նախագծեր» խումբ

0

Արցախում ինչ-որ բան է կատարվում, ու մտածող Երևանը խիստ անհանգիստ է։ Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը։

 

Հոդվածն ամբողջությամբ ստորև՝

 

Արցախում ինչ-որ բան է կատարվում ու մտածող Երևանը խիստ անհանգիստ է։ Այդ ինչ-որ բանը սահմանին չէ, Ադրբեջանի զորքից չէ։ Ռ. Վարդանյանի երեկվա խոսքը և բնորոշումը՝ ուղղված նախագահ Ա. Հարությունյանին՝ «Դուք չկարողացաք դառնալ ո´չ առաջնորդ, ո´չ գլխավոր հրամանատար», հուշում է նոր պրոցեսի ու շատ վտանգավոր խնդրի մասին։

Ի տարբերություն Հայաստանի, Արցախում գրեթե 100 տոկոսը հասկանում են, որ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա կանգնած հարևան պետությունը խնդիր է դրել՝ ոչնչացնելու Արցախը։

Պատմական լինել-չլինելու վիճակ է, և այդ սցենարը թույլ չտալու համար շատ հստակ քայլեր են պետք։ Մի լավ բառ կա, որ հիմա այլ լայն իմաստ է ստացել՝ «Միասին»։ Սա մեզնից պահանջվող հստակ քայլերի բովանդակությունն է՝ մեկ բառի մեջ ամփոփված։ Ըստ այդմ՝ Արցախում պետք է լինի վստահության վրա միասնական կառավարում, առավելագույնս էֆեկտիվ և գրագետ կառավարման համակարգ։ Միայն այդպիսի իշխանությունն է, որ կկազմակերպի կյանքը անմարդկային շրջափակման պայմաններում, և միայն այդպիսի իշխանությունն է, որ կկարողանա աշխարհի համար, միջնորդների և միջազգային հանրության համար հասկանալի ուղերձներ և գրագետ առաջարկներ ձևակերպել։

Այն, որ Ա. Հարությունյանը վաղուց արդեն չպետք է լիներ նախագահ, այլ հարց է։ Բայց փաստացի՝ նա գործող նախագահ է, իսկ գործող նախագահը չի կարող ժամը մեկ որոշում փոխել, մարդկանց իրար դեմ տրամադրել, որևէ պարագայում անթույլատրելի է ներքին խառնակչությունը, Արցախյան էլիտաներին բզկտելը, Երևանից կամ այլ տեղից կառավարվող գործունեությունը։

Գիշատիչ թշնամու առաջ մեր թիկունքը պետք է լինի ամուր։ Արցախը պահելու մեխանիզմն այն է, որ Արցախը պետք է կառավարվի Արցախից։

Լիներ ուրիշ իշխանություն Արցախում և ուրիշ իշխանություն՝ Հայաստանում, լրիվ այլ վիճակ էր լինելու։

Ի դեպ, այս ողջ պատմությունը վերաբերում է նաև Հայաստանին։

Երբ անվստահության ցեցը մտնում է միջնաբերդ, նրան պաշարած հակառակորդի զորքը հանգիստ կարող է սպասել, մինչև միջնաբերդը փլուզվի սեփական որակների հաշվին։ Հենց այդ պատճառով այսօր մենք մեր ներսում պետք է սկսենք շատ բաց խոսել, որ վանենք անվստահությունն իրարից ու իմանանք՝ ումից ինչ սպասել, ում վրա հույս դնել դժվար պահին, ում վստահել մեր բարդ ապագան։

Հայաստանի գործող իշխանությունն այսօր շատ ցածր հանրային վստահություն ունի և շատ թույլ կառավարչական ունակություններ։ Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը գնալով ավելի ագրեսիվ ու անզիջում է դառնում։ Մարդ բռնելով, իրար դեմ մարդկանց թշնամացնելով, օրը մեջ որոշում փոխելով, դատախազով կամ փողով մտածելու պրակտիկան պետք է ավարտվի։

Իրավիճակի դեէսկալացիայի ամենակարճ ճանապարհը նոր որակի իշխանությունների ձևավորումն է՝ Արցախում և Հայաստանում։ Այդ նոր իշխանությունները միանգամից սարեր շուռ չեն տալու, բայց թիկունքում, ներսում լինելու է վստահության և համատեղ աշխատանքի մթնոլորտ։ Դա այն է, ինչի շնորհիվ քեզ կսկսեն հարգել միջնորդները, և հակառակորդը նկատելիորեն կսառի։





Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом





Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Концерт

Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: «Волшебные башмачки Элли» - эта постановка создана по мотивам знаменитой сказки Александра Волкова «Волшебник Изумрудного города»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


ATP

«Ну и где здесь «группа смерти?» ATP показала, каким был бы Евро-2024 с теннисистами



Новости Крыма на Sevpoisk.ru


Game News

Embracer has closed Alone in the Dark studio Pieces Interactive



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России