«Ինտեր Մայամին» գավաթ հաղթեց․ Մեսսին նվաճեց իր ռեկորդային 44-րդ տիտղոսը (տեսանյութ)
«Ինտեր Մայամին»՝ Լիոնել Մեսսիի գլխավորությամբ, նվաճեց 2023 թվականի լիգայի գավաթի տիտղոսը։
Ակումբը հաղթեց «Նեշվիլին»։ 23-րդ րոպեին Մեսսին ձախ ոտքիպտտեցված հարվածով գրավեց մրցակցի դարպասի վերին ձախ անկյունը։ Այնուհետև «Նեշվիլի» խաղացող Ֆաֆա Պիկոն հավասարեցրեց հաշիվը։
«Մայամին» հաղթեց 11 մետրանոց հարվածաշարում (10-9) և իր պատմության մեջ առաջին գավաթը նվաճեց։
Սա նաև օգնեց Մեսսիին նվաճել ռեկորդային իր 44-րդ տիտղոսը։ Արգենտինացին դարձավ ֆուտբոլի պատմության մեջ ամենատիտղոսակիր խաղացողը։