Շվանիձոր գյուղի վերջնամասում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Oգոստոսի 19-ին, ժամը 14։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շվանիձոր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Այրվում է մոտ 7 հա խոտածածկույթ․ կան ծխացող օջախներ:
Ժամը 21:10-ի դրությամբ մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին. սահմանվել է հերթապահություն:
«Օգոստոսի 20-ին, ժամը 06։50-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ առկա է մոտ 12 ծխացող օջախ»,- ասված է հաղորդագրության մեջ։