Հրազդան քաղաքում Lada է այրվել
Օգոստոսի 20-ին, ժամը 02։03-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Lada» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:21-ին, մարվել՝ 02:55-ին: Այրվել է ավտոմեքենան»,- ասված է հաղորդագրության մեջ։