Համահայկական ամառային 8-րդ խաղերին ընդհանուր առմամբ մեդալներ են նվաճել 15 պետությունների 48 քաղաքներ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 19-ին ներկա է գտնվել Համահայկական 8-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Գառնիի տաճարում: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, կառավարական կազմկոմիտեի անդամներ, ՀԽՀԿ ներկայացուցիչներ, մարզիկներ, պատվիրակությունների անդամներ։