«ՌԴ-ից հրաժարվելիս պետք է քայլերը հաշվարկված լինեն, երբ որ թռնում ես մի կետից, պետք է հաշվարկես՝ ուր ես թռնում, դու ունե՞ս տեղ, որտեղ ոտքդ կարող ես դնել». Ապիտոնյան
ՌԴ-ի դերի հետ կապված մի բան պետք է հստակ հասկանալ՝ ՌԴ-ն ոչ միայն Հայաստանի դաշնակիցն է, այլեւ արդեն Ադրբեջանի դաշնակիցն է, հետեւաբար մտածել մինչպատերազմական ստերեոտիպերով կարծում եմ սխալ է: Մյուս կողմից՝ ՌԴ-ն չի գնալու այս ռեգիոնից: Շատ միամիտ է կարծել, որ Ռուսաստանը այս տարածաշրջանից գնում է: ՌԴ-ն այսօր ներկայություն չունի Վրաստանում, բայց գնացե՞լ է Վրաստանից, իհարկե, ոչ: Նույն կերպ շարունակելու է մնալ: Այսինքն, պետք չի ընկնել ծայրահեղ սկզբունքայնության հետեւից: Պետք է լինել շատ պրագմատիկ: