«Իմ հրաժարականի որոշումը հեշտ չի տրվել, շատ կարեւոր սկզբունքային պայմաններ կան, որոնց բացակայությունը անիմաստ էր դարձնում այդ ծառայությունը». Արտակ Ապիտոնյան
0
«Ես նույնիսկ պատրաստ եմ եղել շարունակել աշխատել, բայց պայմաններով, որ մեր դիվանագիտական գործունեությունն ունենալու է ուղղվածություն, արդյունք եւ այլն: Պայմաններից մեկը եղել է, որ ԱԳՆ-ի թիկունքում տեղի չունենան պայմանավորվածություններ։ Երկրորդ պայմանը՝ ներքաղաքական պայքարում չի կարելի արտաքին քաղաքական մեր կռվանները թուլացնել, այս կամ այն արշավի ժամանակ հնչեցնել բաներ, որոնք թուլացնում են մեր բանակցային դիրքերը»: