Աստուծո գոյության հավաստիքը բնազանցական զննությամբ
Մարդ տրամադիր է քննել, զննել ու հետազոտել ամեն ինչ յուր շուրջը և հասկանալ յուր կյանքի բոլոր պարագաների գաղտնիքն ու խորհուրդը: Ամեն ինչ քննել ու զննել և ճշմարտությունը ճանաչել ու պահել պատվիրում է մեզ և սուրբ առաքյալը (Հռ., ԺԲ 2. Ա Կոր., Բ 10. Բ Կոր., ԺԳ 5. Գործք, ԺԷ 27): Ահա այդ քննությունն իսկ տանում է մեզ դեպի մեր հիմնական հավատքի ճշմարտությունը, դեպի Աստուծո գոյության հաստատությունը: