Ավագանու ընտրություններում մի շարք կուսակցություններ ավելի քիչ թեկնածուներ են ներկայացրել, քան Երեւանի ավագանու կեսն է․ «Հրապարակ»
0
Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ» եւ Խզմալյանի Եվրոպական կուսակցությունների ընտրական ցուցակները 24 հոգանոց են, Անդրանիկ Թեւանյանի գլխավորած «Միացյալ Հայաստան» դաշինքի ցուցակը 41 հոգուց է բաղկացած, ինչը նշանակում է, որ կա՛մ այս ուժերն իրենք էլ չեն հավատում իրենց հաղթանակին եւ օլիմպիական մասնակցություն են ապահովում, կա՛մ էլ քչերն են համաձայնել նրանց ցուցակում տեղ զբաղեցնել եւ պայքարի մեջ մտնել։