Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Август
2023

Նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանի ընկերությունը հերթական միլիարդն է ստացել պետությունից. Hetq

0

Պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո Դավիթ Սեդրակյանի գործերն այնքան էլ վատ չեն ընթանում․ միայն 2023 թվականի ընթացքում պետական և տեղական ինքնակառավարման տարբեր մարմիններ ընդհանուր 1 մլրդ 335 միլիոն դրամի գնում են կատարել Սեդրակյանին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ից։ Գրել է Hetq-ը։

Այդ ընկերության հետ այս տարվա ընթացքում կնքվել է 4 պայմանագիր, որոնցից 2-ը` Երևանի քաղաքապետարանը, 1-ը՝ Վաղարշապատի համայնքապետարանը, 1-ն էլ՝ ԿԳՄՍ նախարարությունը։

«Բիդեք» ՍՊԸ-ն ամենախոշոր պատվերը ստացել է Վաղարշապատի համայնքապետարանից։ Մի քանի օր առաջ՝ օգոստոսի 18-ին կնքված պայմանագրի համաձայն՝ Դավիթ Սեդրակյանին պատկանող ընկերությունը 725 միլիարդ դրամի դիմաց պարտավորվել է կատարել Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները։
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության հետ կնքած պայմանագրի արժեքն էլ կազմել է 432 միլիոն դրամ, որի դիմաց «Բիդեք» ՍՊԸ-ն պետք է հիմնանորոգի Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանը։ Այդ պայմանագիրը կնքվել է տարեսկզբին՝ 2023թ․ հունվարի 24-ին։

Այս տարվա մյուս երկու պայմանագրերի պատվիրատուն եղել է Երևանի քաղաքապետարանը։ Հունիսի 30-ին կնքված պայմանագրի համաձայն՝ «Բիդեք» ՍՊԸ-ն 120 միլիոն դրամի դիմաց պարտավորվել է բարեկարգել Արաբկիր վարչական շրջանում գտնվող թիվ 23 մանկապարտեզի բակը։ Քաղաքապետարանի և «Բիդեք» ՍՊԸ-ի միջև մարտի 1-ին կնքված պայմանագրով էլ ընկերությունը կատարել է Երևանի կենդանաբանական այգու էլեկտրական ներքին ցանցի բարելավման աշխատանքներ, որի համար ստացել է 58 մլն դրամ։

Նախորդ տարիներին ևս «Բիդեք» ՍՊԸ-ն խոշոր պատվերներ է ստացել պետական տարբեր գերատեսչություններից։ Օրինակ՝ 2022 թվականին 2,6 միլիարդի պայմանագիր էր կնքել Քաղաքաշինության կոմիտեն՝ Երևանի պետական կոնսերվատորիայի վերանորոգման աշխատանանքերի համար։ Այդ մասին «Հետքը» նախկինում հրապարակումներ ունեցել է։

Միլիարդավոր դրամների պետգնումներ նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանի ընկերությունից
Ըստ armeps.am համակարգի՝ «Բիդեք» ՍՊԸ-ն պետական գնումների գործընթացին սկսել է մասնակցել 2017 թվականից՝ պետական տարբեր մարմինների հետ կնքելով մոտ երեք տասնյակից ավել պայմանագրեր, սակայն կան ավելի վաղ կնքված պայմանագրեր, որոնք Armeps-ում հրապարակված չեն, օրինակ՝ 2014 և 2016 թվականների պայմանագրեր, որոնց մասին ևս նախկինում «Հետքը» գրել է, սակայն այդ պայմանագրերից և ոչ մեկը այնքան խոշոր չեն եղել, ինչքան 2021, 2022 կամ 2023 թվականին կնքված պայմանագրերը։

Հարկ է նշել, որ պետական գնումների գործընթացին մասնակցելը «Բիդեք» ՍՊԸ-ի գործունեության մի մասն է ընդամենը։ Ընկերությունը ներգրաված է նաև բնակելի շենքերի կառուցապատման ոլորտում և բազմաբնակարան շենքեր է կառուցում Էրեբունի, Դավթաշեն, Շենգավիթ վարչական շրջաններում։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Բիդեք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականի ապրիլի 15-ին։ Մինչև 2019 թվականը ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը եղել է Գառնիկ Ավետիսյանը։ Վերջինս Դավիթ Սեդրակյանի հոր՝ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմաի Մհեր) ընկերն է։ 2019 թվականի փետրվարի 14-ից Գառնիկ Ավետիսյանն իր բաժնեմասի 75 տոկոսը փոխանցել է Դավիթ Սեդրակյանին, և մինչև օրս բաժնեմասերի հարաբերակցությունը չի փոխվել։ 

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Դավիթ Սեդրակյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 22-րդ համարն էր, և արդյունքում Սեդրակյանն ընտրվեց ԱԺ պատգամավոր։

2021թ․ հոկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Ըստ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ մանդատից հրաժարվելու «պատճառները եղել են անձնական»։





Губернаторы России
Москва

Сергей Собянин: фонд музея "Царицыно" собрал 61 тыс. произведений искусства





Москва

Стоматолог Владимир Лосев: сколько времени нужно носить брекеты


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Более трех миллионов человек посетили фестиваль «Москва на волне. Рыбная неделя»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Игорь Бутман

Трансляцию концертов оркестра Бутмана в Китае посмотрели более 50 млн человек




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Вышел второй подкаст онлайн-лектория «Иннагрика» о возможностях аграрной генетики для молодых исследователей

Представители KAMA TYRES приняли участие в 57-й легкоатлетической эстафете

VK Fest 2024: Музыка и Развлечения на Открытых Площадках России


Янник Синнер

Россиянин Котов уступил итальянцу Синнеру в третьем круге "Ролан Гаррос"



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России